3 տարվա ազատազրկում է սահմանվում այն մարդկանց համար, որոնք իրենց ենթականերին կպարտադրեն մասնակցել որևէ հանրահավաքի. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը,  ի գիտություն ՀԷՑ-ի ու այլ ձեռնարկությունների թոփ-մենեջմենթի, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը մինչև 3 տարվա ազատազրկում է սահմանում այն մարդկանց համար, որոնք իրենց ենթականերին կպարտադրեն մասնակցել որևէ հանրահավաքի:
«Քրեական պատասխանատվությանը ենթակա կլինեն նաև այն անձինք, որոնք կմասնակցեն նման պարտադրանքի կազմակերպմանը, դրդմանը, պարտակմանը կամ որևէ այլ կերպ օժանդակությանը»,- հավելել է նա:

Ավելի վաղ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը տեղեկացրեց, որ այս պահին, երբ դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի հարցը, տեղի է ունենում «մինի ցույց», և այդ ցույցի բազմամարդ կադրերն ապահովելու համար ՀԷՑ-ից և ոչ միայն ՀԷՑ-ի անձնակազմից ստիպողաբար մարդկանց տանում են դատարանի մոտ: Վարչապետն անդրադարձավ՝ նշելով, որ ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա այդ գործողությունն անում են և մարդկանց ստիպողաբար ցույցի են տանում, բոլորը ազատվելու են աշխատանքից:

Հիշեցնենք՝ ՔԿ-ն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Նշենք, որ ԱԱԾ աշխատակիցները երեկ խուզարկել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։

ՆԳՆ-ից հայտնել էին, որ մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ։

Related posts

Մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման հարցում. Միրզոյան

Թող Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի հանրությանն իր զավակին կամ զավակներին, որովհետև Գրիգոր Լուսավորիչը չի թաքցրել իր զավակներին. Փաշինյան

Պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը. Միրզոյանը՝ ՌԴ-ից հնչած հայտարարությունների մասին