Հայտնի է Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակը Իսլանդիայի դեմ խաղում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների ցուցակը, որոնք հայտավորվել են 2022թ աշխարհի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրի Իսլանդիայի ընտրանու հետ ընտրական խաղին:

Լիխտենշտեյնի հավաքականի հետ նախորդ հանդիպման համեմատ հայտացուցակից դուրս են մնացել Արամ Քոչարյանն ու Ժիրայր Շաղոյանը: Նրանց փոխարեն հայտավորվել են Հակոբ Հակոբյանն ու Անգուլո Վբեյմարը: Ուսումնամարզական հավաքին մասնակցող ֆուտբոլիստներից հայտացուցակից բացակայում են նաև պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, կիսապաշտպաններ Էդուարդ Սպերցյանը և Գևորգ Ղազարյանը:

Ահա Հայաստանի հավաքականի հայտացուցակը․

Դարպասապահներ՝ Դավիթ Յուրչենկո, Արսեն Բեգլարյան, Անատոլի Այվազով

Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Հայկ Իշխանյան, Անդրե Չալըշըր, Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան, Սերոբ Գրիգորյան

Կիսապաշտպաններ՝ Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Հակոբ Հակոբյան, Սոլոմոն Իմե Ուդո, Անգուլո Վբեյմար, Խորեն Բայրամյան, Էդգար Բաբայան, Տիգրան Բարսեղյան, Վահան Բիչախչյան

Հարձակվողներ՝ Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Արթուր Միրանյան

Նշենք, որ Հայաստան – Իսլանդիա հանդիպումը տեղի կունենա այսօր, «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին:

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան