Հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ

Քաղաքացու ահազանգի հիման վրա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում գտնվող «Պասկուչի» հանրային սննդի կետում իրականացված վերահսկողական միջոցառումների՝ դիտարկման ընթացքում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած սննդամթերք:
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ մասնավորապես, ժամկետանց են եղել հետևյալ մթերքները. «Աթենք» արտադրատեսակի կիսաապխտած մսային արտադրանք (արտադրված 03․09․2025 թ․, պիտանի է 17․09․2025 թ․), տոստի հաց (արտադրված 27․09․2025 թ․, պիտանի է 30․09․2025 թ․), պաստերիզացված կաթ (արտադրված 03․09․2025 թ․, պիտանի է 30․09․2025 թ․)։
Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքի իրացումը կասեցվել է, դրանք տեղում ոչնչացվել են:

Related posts

Ռուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոնները

Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել է մոտ 15 մլն դրամի վարկ․ նախաձեռնվել է քրվարույթ