Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ ծառից կախված վիճակում. ՀՀ ՊՆ

Ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021 թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Նարեկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Related posts

«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Երևանում մի խումբ երիտասարդներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր