Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան է ժամանել Լիբանանի պատվիրակությունը

Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանը ժամանել է Երևան ՝ ներկայացնելու Լիբանանի նախագահ Միշել Աունին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լիբանանյան NNA-ն:

Նախարար Օհանյանին ուղեկցում է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը:

Օհանյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը և Հայաստանում Լիբանանի դեսպան Մայա Դաղերը:

Քննարկվել են սպորտի ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ՝ շեշտադրելով սպորտային գործունեության կարևորությունը և դրա նշանակալի դերը երիտասարդների կյանքում:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել