Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Ժորա Գևորգյան Սամվելի» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Զ․ Քանաքեռցու փ․ 121) և «ԱՄՄ» ՍՊԸ-ին (հասցե՝ ք․ Աբովյան, Պիոներական փ․ 1/30) պատկանող առևտրային տարածքներում։ Այդ մասին հայտնում են ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնից:
«Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է , որ տնտեսավարողների կողմից իրացվող՝ նկարում պատկերված երեք պլաստմասե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝
  • արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման,
  • արտադրանքի հետկանչման,
  • արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։
Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Related posts

Դա բարեվարքության նորմի խախտում էր. Նարեկ Կարապետյանը խոստացավ խմբակցության նիստին քննարկել Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը