Հայուհիները պատրաստ են զինվորագրվելու ՊԲ շարքերում և ռազմաճակատ մեկնելու

Այսօր գրվում է մեր ազգի հաղթական էջերից մեկը։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա փառքով և սխրանքներով կերտված պատմության նորօրյա հերոս։ Մեր ժողովրդի պատմության այս կարևորագույն մարտում՝ մենք վերջակետ դնելու ենք միայն հաղթանակով: Կոչ ենք անում՝ բոլոր աղջիկներին ու կանանց միանալ մեր հայրենական կռվին, իրենց մասնակցությունն ունենալ մեր հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործում և ցույց տալ աշխարհին հայ կնոջ արիությունն ու հաղթական ոգին։ Պաշտպանության Նախարարությանը հայտնում ենք մեր բացարձակ պատրաստակամությունը զինվորագրվելու ՊԲ շարքերում և ռազմաճակատ մեկնելու։ Ի գործ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Related posts

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները