Թուրքիան պետք է հեռացվի ՆԱՏՕ-ից

1lurer.am ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձև, որով կոչ է արվում Թուրքիային բացառել ՆԱՏՕ-ից: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), բանաձևի նախագիծն առաջարկել է Կոնգրեսի ստորին պալատի անդամ Թուլսի Գաբարդը ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից:

Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիան բացահայտ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում, որոնցում Անկարան ներգրավել է «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների զինյալներին, ինչպես նաև կիրառվում են թուրքական F-16 կործանիչներ:

Ըստ կոնգրեսականի` դա հակասում է ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը: «Եվ դա այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և հարցը լուծել բանակցությունների միջոցով»,- շեշտում է օրենսդրական նախաձեռնության հեղինակը:

Գաբարդն իր գործընկերների ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ Կանադան նախկինում որոշել էր դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային՝ հաշվի առնելով դրանց հնարավոր օգտագործումը Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև