Հայկաձոր գյուղում անասնակեր է այրվել. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 2 հատուկ տեխնիկա

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։26-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկաձոր գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:07-ին, մարվել՝ 18:24-ին: Այրվել է մոտ 1800 հակ անասնակեր։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 2 հատուկ տեխնիկա:

Related posts

«Նվիրում»՝ երաժշտական խոնարհում հարազատ Գյումրուն

Վանաձորում որոնում են Փամբակ գետն ընկած 2 երեխաներին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում բոյկոտ է․ աշխատակազմը պահանջում է հանդիպում վարչապետի հետ