Հայկական կողմին փոխանցված 10 գերիների մարմինների փորձաքննություններն ընթացքի մեջ են. Անահիտ Ավանեսյան

Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 10 դիերի փորձաքննությունները ընթացքի մեջ են, ավարտվելուց հետո անպայման կտեղեկացնենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Խոսելով զինվորների դիերի խոշտանգման դեպքերի մասին, Ավանեսյանը ասաց․«Բոլոր դեպքերի հետ կապված մանրամասն կազմվում են մահվան եզրակացություններ և խոշտանգման բոլոր մանրամասները ներառվում են և փոխանցվում իրավապահ մարմիններին՝ հետագա գործընթացների համար»։

Ինչ վերաբերում է վիրավորում ստացած զինածառայողների բուժմանը, Ավանեսյանն ասաց․ «Զինվորների մի փոքր մասը ունի շարունակական բուժման կարիք, վիրավորների հստակ թիվ չեմ կարող հնչեցնել, այս պահին տարբեր բժշկական կենտրոններում նրանք բուժում են ստանում»։

Related posts

Անհիմն են ռազմական հեղաշրջման վերաբերյալ հրապարակված խոսակցությունները մոնտաժելու, համատեքստից կտրված ներկայացնելու վերաբերյալ որոշ ԶԼՄ-ների պնդումները. ՔԿ

Կրթվելը նորաձեւ է Հանրապետության հրապարակում․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

436.8 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին. վարչապետ