Հայկական կողմը դրական է արձագանքել Բլինքենի` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին

Դեկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի:

Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կողմերի մոտեցումները։ Հայկական կողմը դրական է արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին:

Related posts

Կտրիճ Ներսիսյանը գնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ

ԱՍՀ նախարարը և ԱԺ պատգամավորները պատասխանում են քաղաքացիների տեսահարցերին

Տագանրոգում ԱԹՍ-ների հարձակումից, ենթադրաբար, հրդեհվել է ԱԹՍ-ների գործարանը