Հայկական բանակն արդեն 30 տարեկան է

Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի կազմավորման օրն է։ 30 տարի առաջ անկախ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը, որի համար վճռորոշ դեր խաղաց 1990-ի Անկախության հռչակագիրը։

Հայաստանի երրորդ հանրապետության բանակի կազմավորումն անցել է մի քանի փուլով: Առաջին փուլը տևել է 1988 թ. փետրվարից մինչև 1992 թ. մայիս: Այս ժամանակաշրջանում Ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։

Երկրորդ փուլը տևել է 1992 թ․ հունիսից 1994 թ․ մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի Հանրապետություններն Ադրբեջանի ագրեսիայի թիրախում էին։

Երրորդ փուլն սկսվել է 1994 թ․ հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից