Հայաստան վերադարձած գերիները ՊՆ հոսպիտալում են, բուժում ստանալուց հետո դուրս կգրվեն. Ավանեսյան

Հայաստան վերադարձված գերիները ՊՆ հոսպիտալում են, բուժում ստանալուց հետո դուրս կգրվեն: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեր զինծառայողները գտնվում են Պաշտպանության նախարարության հոսպիտալում և անհրաժեշտ հետազոտությունները, եթե կարիք լինի, նաև բուժական գործընթացը անցնելուց հետո դուրս կգրվեն: Ավելի մանրամասն տեղեկություն չեմ կարող տրամադրել»,- ասաց Ավանեսյանը:

Հոկտեմբերի 4-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների:

Related posts

CNN. Իսրայելը զինված ուժեր է գաղտնի տեղակայել Ադրբեջանում

ԿԸՀ-ն վավերացրել է քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան