«Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» համաժողովի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԱԳ նախարարության կազմակերպած «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցները նոյեմբերի 27-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին են ներկայացվել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմությունները՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Նրանք ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Related posts

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին. Դատախազություն

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի հողամասի նկատմամբ. վարչապետ

Ուրախ ենք, որ ներգրավված ենք Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ բազմաթիվ պայմանավորվածություններում. Թեմի Բրյուս