Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1058 դեպք

Հայաստանում հոկտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 58 624 դեպք։ Մեկ օրում  դեպքերի թիվն ավելացել է 1058-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 46 713 (+395) մարդ, այս պահին բուժվում է 10 561-ը (+653):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1350 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1039-ի (+7), իսկ այլ պատճառներով՝ 311 (+3):

Մեկ օրում մահացել է 10 մարդ:

Related posts

Քննարկվել են արհեստական բանականության և առողջապահության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները

Սեպտեմբերի 24-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակում 1 անձ կալանավորվել է

Ալեն Սիմոնյանը և ԵՄ խորհրդի աշխատանքային խմբի պատվիրակությունը քննարկել են ՀՀ-ԵՄ կապերի խորացմանն առնչվող թեմաներ