Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք

Մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221368 դեպք, որոնցից 209508-ն` առողջացած, 4357-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6436 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1046412 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3591 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Ունենք 286 առողջացած և 11 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1067 է:

Related posts

Առաջարկվում է 2027-ի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակել հետվճարի միջոցառումը․ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում