Հայաստանում գետերի ջրի մակարդակը՝ մայիսի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ 2024 թվականի մայիսի 26-ի 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով։ Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը 2024 թվականի մայիսի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 26-ի 08։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 50 սմ-ով։ Այս մասին հայտնում են ՇՄՆ-ից։

Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը մայիսի 27-ի 08։00-ի դրությամբ մայիսի 26-ի 08։00-ին դիտված մակարդակի համեմատ բարձրացել է 35 սմ-ով, սակայն մայիսի 26-ի ժամը 20։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 30 սմ-ով։

Կիրանց գետի ավազանում 2024 թվականի մայիսի 27-ին ժամը 08։00-ին դիտված ջրի մակարդակը մայիսի 26-ի 08։00-ի մակարդակի համեմատ նվազել է 125 սմ-ով։

Ինչ վերաբերում է թափված տեղումների քանակին՝ մայիսի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը Լոռիում ու Տավուշում դիտվել է 40-54մմ անձրև, իսկ 26-ի ցերեկը և 27-ի գիշերը տեղումների քանակը կազմել է 2-7մմ, որը 38-47մմ պակաս է նախորդ օրը դիտված տեղումների քանակից։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան