Հայկական կողմի դիմումի դեպքում ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներն ու միջոցներն անհապաղ կուղարկվեն տարերային աղետի շրջաններ. ՌԴ ՊՆ

Կապված հորդառատ անձրևների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում առաջացած արտակարգ իրավիճակի հետ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել տարերային աղետի հետևանքները վերացնելու հարցում: Այդ մասին ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի տրամադրման նպատակով:

Հայկական կողմի դիմումի դեպքում ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներն ու միջոցներն անհապաղ կուղարկվեն տարերային աղետի շրջաններ:

Related posts

ԱԳ նախարարի տեղակալները դեսպանների հետ քննարկել են նոր իրողություններում աշխատանքի առաջնահերթությունները

Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումների պատճառով

Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին 17 պետության ղեկավար կմասնակցի