Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են սահմանային շուկա ստեղծել. «Արաս» ազատ տնտեսական գոտու տնօրենների խորհրդի անդամ

Հայաստանն ու Իրանը «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիներում համագործակցության խորացման համար բացառիկ հնարավորություններ ունեն: Այս մասին հայտարարել է Իրանի «Արաս» ԱՏԳ տնօրենների խորհրդի անդամ Ղոլամհոսեյն Քյարիմին:

Նա նշել է, որ ըստ նախկին պայմանավորվածությունների՝ Հայաստանն ու Իրանը պետք է սահմանային շուկա ստեղծեն: Քյարիմին նաև ընդգծել է, որ «Արաս» ԱՏԳ-ի կողմից համատեղ գոտի ստեղծելու փոխըմբռնման հուշագրի նախագիծ է պատրաստվել և ուղարկվել «Մեղրի» ԱՏԳ՝ քննարկելու և առաջարկներ ներկայացնելու համար:

Քյարիմիի խոսքով՝ Հայաստանն Իրանի դարպասն է դեպի Եվրասիական տնտեսական միություն, և հասանելիությունը ԵԱՏՄ անդամ երկրներին հիանալի հնարավորություն է միջազգային շուկաներում Իրանի դերի բարձրացման համար:

Related posts

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա