Հայաստանն ու Ադրբեջանը մեծ մասամբ հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները. Էրդողան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կնպաստի սահմանային անցակետերի բացմանը և նոր ճանապարհների ու երկաթուղիների գործարկմանը՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը:

«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը կհասնի այն խաղաղությանը, որին ձգտում է: Սպիտակ տանը ստորագրություններն, անկասկած, արագացրին Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ մասամբ հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել վերջնափուլին»,- ասել է Ռեջեփ Էրդողանը: Նրա համոզմամբ՝ տարածաշրջանային երկրները նույնպես կշահեն համագործակցության նոր հնարավորություններից։ Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանը և Իրանը ապագայում նույնպես կհասկանան, որ իրենց մտահոգություններն անտեղի էին:

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները դեռևս պատրաստ չեն հանդիպման:

Ռեջեփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու մոտեցումները դրական է գնահատել, սակայն կարծիք է հայտնել, որ հարկավոր է բարձրացնել բանակցությունների մակարդակը: Էրդողանի խոսքով՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար պետք է հանդիպում կազմակերպվի երկու ղեկավարների միջև: Նա հերթական անգամ առաջարկել է Թուրքիայի միջնորդությունը:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից