Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում

Այս տարի լրանում է հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակը։ Այս մասին ասված է Հունաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Այսօր Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը մշտապես ու հետևողականորեն նեցուկ լինելով և աջակցելով Կիպրոսին՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում։

Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և շարունակելու է աշխատել իր միջազգային գործընկերների հետ՝ դիմակայելու այս մարտահրավերներին»,- ասված է դեսպանության գրառման մեջ:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան