Հայաստանն արդեն 2 մեդալն ունի Չինաստանում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում

Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում Հայաստանը 2-րդ մեդալն ունի: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Վազորդ Երվանդ Մկրտչյանը լավ է հանդես եկել 1500 մետր վազքատարածությունում և զբաղեցրել 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:

Նշենք, որ սա Հայաստանի համար աթլետիկա մարզաձևում պատմության 1-ին մեդալն էր Ուսանողական խաղերում

Հիշեցնենք, որ 1500 մետր վազքատարածության որակավորման փուլը Մկրտչյանը հաղթահարել էր 1-ին տեղով

Ավելի վաղ այս Խաղերում հայկական պատվիրակության առաջին մեդալը (բրոնզ) նվաճել էր ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին