Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցությունը բխում է անվտանգության ոլորտում առկա կարիքներից. Սերգեյ Կոպիրկին

Հայաստանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների միջև համագործակցությունը շատ սերտ ու ինտենսիվ է և լիովին արտացոլում է այն ռազմավարական, դաշնակցային բնույթը, որը կապում է մեր երկրները: Այս մասին Aysor.am-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այս համագործակցությունը բխում է անվտանգության ոլորտում այն իրողություններից ու կարիքներից, որոնք այսօր կան», – ասել էԿոպիրկինը:

Հարցին, թե ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի այց նախատեսվո՞ւմ է Հայաստան, դեսպանը պատասխանել է, որ ինքը հստակ տեղեկատվություն չունի այդ մասին։

Related posts

Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 30 մարդ՝ անտառային հրդեհներ առաջացնելու համար

ՊԵԿ-ը 2025-ի առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 356.0 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստին քննարկվել է 52 հայտ