Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է 11 տարի 6 ամիս 15 օրվա ազատազրկման

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողներից մեկին՝ Ագշին Բաբիրովին դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման։ Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

« Դատարանի մայիսի 4-ի 2023 թվականի դատավճռով՝ Բաբիրովի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 11 տարի 6 ամիս 15 օր ժամկետով»,- հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

Երկրորդ զինծառայողի՝ Հուսեյն Ախունդովի քրեական քննությունը շարունակվում է։ Նա մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին սպանելու համար։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում