Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները փոխադարձ այցելություններ են կատարել Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասեր

Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները փոխադարձ այցելություններ են կատարել երկու երկրների մերձսահմանային տարածքներ՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում: Այդ մասին «Լուրերին» հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Հիշեցնենք՝ 2025 թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք և Ադրբեջանի Հանրապետության տարածք:

2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել էին սահմանագծի համապատասխան հատվածների/հատվածամասերի սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով:
Պատվիրակությունների ղեկավարները մտքեր էին փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հաջորդ հանդիպման կազմակերպման շուրջ:

Related posts

Հայտնի է «Հայաստան» դաշինքի ցուցակից մանդատ ստացած պատգամավորների անունները

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները