Հայաստանի մեր պատվիրակները «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում զբաղեցրին 3-րդ հորիզոնականը

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը Do It My Way երգով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։
Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ֆրանսիան, երկրորդը՝ Իսպանիան։
Երգի միջազգային մրցույթին մասնակցում էր 16 երկիր։
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում ներկայացնում է Yan Girls խումբը «Do It My Way» երգով: Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:
Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով:

Related posts

Արարատ Ավետիսյանը՝ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչն է

Էդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին