Հայաստանի բռնցքամարտի հավաքականը պատրաստ է Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը պատրաստ է Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ միջազգային պատվիրակությունները և հյուրերը ժամանում են Երևան՝ մասնակցելու բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը:

Բոլոր մենամարտերը ցուցադրվելու են առաջնության ինֆորմացիոն գործընկեր VIVARO MEDIA հեռուստաընկերությունների ուղիղ եթերում, իսկ Հանրային հեռուստաընկերությունը կունենա պաշտոնական օրագրեր ու նաև ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի կիսաեզրափակիչ և եզրափակիչ մենամարտերը:

Հայաստանը ներկայացուցիչներ կունենա բոլոր 13 քաշային կարգերում:

Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից