Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը՝ Աբու Դաբիի միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են՝ Հայաստանի ազգային հավաքականը հաջողությամբ ավարտեց իր մասնակցությունը Աբու Դաբիի միջազգային մրցաշարում:

Եզրափակիչ խաղում մեր թիմը մրցեց Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ:
Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 87:81 հաշվով։
Խաղի ամենաարժեքավոր խաղացող է ճանաչվել Արտյոմ Թավակալյանը:
Ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է փորձնական կազմով:

Related posts

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Գյումրին հրաժեշտ տվեց Դոնարա Հարությունյանին

Ուժեղ կարկուտ և տեղատարափ անձրև Գավառում