Հայաստանի բազկամարտիկները հռչակվել են Եվրոպայի չեմպիոն` հաղթելով թուրք և ադրբեջանցի մրցակիցներին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած բազկամարտի և հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց հիանալի են դրսևորել Հայաստանի ներկայացուցիչները։

 

Հայաստանի հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի մարզիկները նվաճել են 22 մեդալ` 11 ոսկե, 5` արծաթե, 6` բրոնզե։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Թիմային հաշվարկով Հայաստանը գրավել է 2-րդ տեղը:

 

Բազկամարտի առաջնությունում 29-ամյա Աշոտ Ադամյանը 65 կգ քաշային կարգում հաղթելով ադրբեջանցի մրցակցին, հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ 17-ամյա Արման Մրթեյանը 60 կգ քաշայինների եզրափակիչում պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցչին և նույնպես աշխարհամասի չեմպիոն է ճանաչվել։

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան