Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի թիմի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Չեռնոգորիայի ֆուտբոլային միության ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Այն կկայանա հունիսի 9-ին Չեռնոգորիայում: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը և ժամը հայտնի կդառնան ավելի ուշ»,- նշվում է ՀՖՖ-ի հաղորդագրությունում:

Related posts

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր․ Արարատ Միրզոյան

Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ

Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը