Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հարցերի շուրջ խորհրդակցում եմ թուրքական կողմի հետ. Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտնել է, որ Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հարցերի շուրջ խորհրդակցում է Թուրքիայի արտգործնախարարի և հետախուզության ղեկավարի հետ։

Նա նշել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի միջոցով իմանում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի կարծիքը Ադրբեջանի, Հայաստանի և Ուկրաինայի հետ կապված թեմաների վերաբերյալ:

«Օրինակ, ես զանգահարում եմ Թոմին և հարցնում՝ ինչ կարծիք ունի Իբրահիմ Քալընն այս հարցի վերաբերյալ։ Հենց այդպես էլ աշխատում ենք միասին։ Հաջողության անհամար օրինակներ կան»,- հայտարարել է Ուիթքոֆը։

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները