Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի. ՌԴ Դաշնային խորհուրդը մանրամասնել է՝ որ դեպքում Մոսկվան կկարողանա հակաահաբեկչական գործողություն իրականացնել ԼՂ-ում

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտությունում սիրիացի գրոհայինների մասնակցության հարցով պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին՝ տարածաշրջանում ռուսական կողմի հակաահաբեկչական գործողությունների անցկացման համար, այս մասին Tert.am-ի փոխանցմամբ հայտնում է EAdaily-ն:

Ինչպես նշել է Կոսաչովը, Ռուսաստանը չի կարող տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն սկսել առանց Երևանի կողմից պաշտոնական դիմումի և իրավիճակի մանրակրկիտ գնահատման:

«Պետք է գնահատվեն վստահելիությունը, վտանգը և ռիսկերը, որոնք այդ առումով առաջանում են: Բնականաբար, պետք է հաջորդի Հայաստանի կողմից պաշտոնական դիմումը, այլ ոչ թե եզրակացություն, որ Ռուսաստանը հիմքեր ունի»,- հայտնել է սենատորը՝ հավելելով, որ դրա վերաբերյալ որևէ կանխատեսումներ անելը վաղաժամ է:

Related posts

Վարդապետյանը՝ ահաբեկչության փորձի բուն գործողությունների ժամանակագրության մասին

Երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. Շվեդիայի դեսպանը՝ Արմեն Գրիգորյանին

Կայացավ Աշոտ Մխիթարյանի անվան 6-րդ հուշամրցաշարը