Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նոր զորավարժություններին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր՝ «Կոբալտ-2024» զորավարժությունները ռուսական գվարդիայի ղեկավարությամբ նախատեսված են օգոստոսի 14-16-ը՝ Նովոսիբիրսկում։

Այս մասին հայտնել է ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ զորավարժություններին կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Ինչպես պարզ է դառնում հրապարակված հայտարարությունից, Հայաստանը  չի մասնակցելու վերոնշյալ զորավարժություններին։

Related posts

Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի պահեստների վրա հարձակումները. Թրամփ

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին