Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար նիստին

Այսօր ԱՊՀ ղեկավարները հեռավար կարգով կքննարկեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի, ԱՊՀ շրջանակում համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր:

«Հոր մահվան պատճառով ՀՀ վարչապետը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին»,- Aysor.am-ին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք` Փաշինյանի հայրը ՝ Վովա Փաշինյանը, մահացել է դեկտեմբերի 16-ին ՝ 80 տարեկան հասակում: Հուղարկավորությունը տեղի կունենա այսօր:

Related posts

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներ

Կիսատ կմնա՞ Հաղթանակի զբոսայգու բարեկարգումը

Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան մեղադրվում է ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հափշտակությանն օժանդակելու համար