Հայաստանը հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր. Արսեն Թորոսյան

Այսօր պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը։

«Պոլիոմիելիտը բարձր վարակելիությամբ վիրուսային հիվանդություն է: Այն ախտահարում է նյարդային համակարգը՝ առաջացնելով կայուն հաշմանդամություն, երբեմն՝ մահ: Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։

Ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ պոլիոմիելիտի դեմ իրականացվող պատվաստումների շնորհիվ հիվանդությունն աշխարհում գրեթե վերացել է. միայն Աֆղանստանում և Պակիստանում է դեռևս շարունակվում է վայրի պոլիովիրուսի շրջանառությունը: 1988թ.-ից վայրի պոլիովիրուսի դեպքերի թիվը իջել է 99%-ով` 350.000-ից իջնելով 175 դեպքի 2019թ.-ին:

Հայաստանի Հանրապետությունում 1995թ.-ից չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002թ.-ին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և առ այսօր, շնորհիվ պատվաստումների բարձր ցուցանիշի, հաջողությամբ պահպանում է այդ կարգավիճակը:

Պոլիոմիելիտի դեմ պայքարի գործում մեծ կարևորություն ունի կենդանի թուլացված վիրուսով բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութի (ստորև նկարում) փոխարինումը ինակտիվացված վիրուսով պատվաստանյութով և այս նպատակով 2019թ.-ի փետրվարից մեր երկիրը փոխարինել է կենդանի բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութը ինակտիվացված պատվաստանյութով ՝ վեցավալենտ պատվաստումների մեկ դեղաչափի ներդրմամբ, որը միանգամից պաշտպանում է հետևյալ հիվանդություններից` դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեմոֆիլիա Բ, հեպատիտ Բ և պոլիոմիլեիտ»,-գրել է նա:

‼️ Այսօր պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է:

Պոլիոմիելիտը բարձր վարակելիությամբ վիրուսային հիվանդություն է:…

Опубликовано Arsen Torosyan Воскресенье, 24 октября 2021 г.

Related posts

Մոսկվայի կենտրոնում երեք օրով կսահմանափակվի բջջային ինտերնետի հասանելիությունը՝ գագաթնաժողովների պատճառով

Բացահայտվել են կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով օղիների ստվերային շրջանառման դեպքեր

Դատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան