Հայաստանը ամենաարագն է անցել այս ճանապարհը. ԵՀ պաշտոնյան՝ վիզաների ազատականացման գործընթացի մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են անցյալ տարի մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում արձանագրված հաջողությունները, որի արդյունքում ՀՀ կառավարությանն է փոխանցվում Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:

Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու գործողությունների ծրագրի ամբողջական և արդյունավետ իրականացումը և ներկայացրել է այս պահին երկրում արդեն իսկ իրականացված և առաջիկայում նախատեսված բարեփոխումները:

ԵՀ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալը ողջունել է ՀՀ կառավարության ջանքերը և ընդգծել, որ Հայաստանը ամենաարագն է անցել այս ճանապարհը:

Երկկողմ հանդիպումից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ կայացել է ԵՀ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների կողմից Վիզաների ազատականացման գործողության ծրագրի պաշտոնական փոխանցումը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին՝ որպես երկրի գլխավոր բանակցող:

 

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից