Համաշխարհային փոստային միությունը չեղարկել է Ադրբեջանի հայատյացություն քարոզող փոստային նամականիշները

Համաշխարհային փոստային միության (ՀՖՄ) միջազգային բյուրոն որոշում է կայացրել իրենց տվյալների շտեմարանում չգրանցել Ադրբեջանի կողմից թողարկված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները, քանի որ նշյալ նամականիշները հակասում են Միության Կոնվենցիայի և Վարքի կանոնների համապատասխան դրույթներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միությունը խնդրել է Ադրբեջանին վերանայել այդ նամականիշների թողարկումը։

2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից թողարկված փոստային նամականիշներում հայերի նկատմամբ ակնհայտ ատելություն և այլատյացություն քարոզելու հանգամանքի մասին Միությանը համապատասխան նամակներ էին ուղարկվել Հայաստանի Հանրապետության ԱԳՆ և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից, որոնց ի պատասխան ՀՖՄ տնօրինությունը հայկական կողմին տեղեկացրել է վերը կայացված որոշման մասին։

Related posts

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար