Հակառակորդի կրակոցից ժամկետային երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով, հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022 թ. հունվարի 11-ին հակառակորդի կողմից ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական հենակետի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հրազենային մահացու վնասվածքներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնված` 2002 թ.), Վահան Վաչագանի Բաբայանը (ծնված` 2003 թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնված` 2002 թ.):

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան