«Հակամարտության գոտում խաղաղապահները տեղակայվում են բացառապես երկու կողմերի համաձայնությամբ»․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ շփումների ժամանակ քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման օգտին հանդես գալու վերաբերյալ խոսքերը, Պեսկովն ընդգծել է, որ «հակամարտության գոտում խաղաղապահները տեղակայվում են բացառապես երկու կողմերի համաձայնությամբ»։

Հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության հնարավորությունը, Պեսկովը հակիրճ պատասխանել է, որ «ՌԴ նախագահը Երևանի և Բաքվի իր պաշտոնակիցների հետ շփումների ժամանակ քննարկում է հնարավոր կարգավորման հետ կապված հնարավորությունների լայն շրջանակ»։

Related posts

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը

Արթուր Մնոյանը նշանակվել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ