Հադրութի և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է 20 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Մարտական գործողությունների Հադրութ-Կարմրակուճի և Ջաբրայիլի ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 19 զոհված զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուններ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում պարզելու զոհված քաղաքացիական անձի ինքնությունը: Նրա մարմինը գտնվել է Հադրութի Կարմրակուճ գյուղի հատվածում՝ դաշտում: Փորձաքննությունը կպարզի նաև՝ արդյոք քաղաքացին  զոհվել է պատերազմական գործողությունների հետևանքով, թե սպանվել է: Ընդհանուր առմամբ՝ առայսօր  մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել է 1175 զոհվածի աճյուն: Այսօր որոնողական աշխատանքերը շարունակվում են Հադրութ-Կարմրակուճի  և Մեխակավանի (Ջաբրայիլ)  ուղղություններով»,-մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ զոհվածների աճյունների որոնմանը զուգահեռ,  բոլոր վայրերում աշխատանքներ են իրականացվում նաև ողջ մնացած զինծառայողների ու քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ:

Related posts

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Նիկոլ Փաշինյան