Կցանկանայի Զիդանին կրկին տեսնել Ռեալում․ Գուտի

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին նշել է, որ կցանկանար Զինեդին Զիդանին տեսնել մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։

«Ես կցանկանայի Զիդանին կրկին տեսնել «Ռեալում»։ Երբ Մոուրինյոն մարզիչ էր, ես ձանձրանում էի հանդիպումներ դիտելուց, դա իրականություն է։ Մոուրինյոն այն մարզիչը չէ, որն անհրաժեշտ է «Ռեալին». Ինչու՞ Զիդանը չպետք է երրորդ անգամ գա. Կան մարզիչներ, ովքեր կարող են երկար աշխատել այս ակումբում, քանի որ նրանք իդեալական են»,- Գուտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնության 13 տուրից հետո «Ռեալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ առաջատար «Ժիրոնային» զիջելով երկու միավորով:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին