«Կրոկուսում» ահաբեկչության ժամանակ հայ երիտասարդ է զոհվել` փորձելով փրկել մարդկանց

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվել է հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը` փորձելով փրկել մարդկանց։

Նշվում է, որ նա «Կրոկուս» է եկել` արձագանքելով ընկերոջ խնդրանքին, մտել է շենք և օգնել մարդկանց տարհանվել։ Երիտասարդը մեծ քանակությամբ ծուխ է շնչել և դուրս գալով առանց բաճկոնի, մրսել է։

Երբ Ենգիբարյանը տուն է եկել, նրա ինքնազգացողությունը վատացել է, իսկ երկրորդ օրը կինը շտապօգնություն է կանչել։ Նա մահացել է հիվանդանոցում։

Աղբյուր՝ 1lurer.am

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ