Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է տեղի ունեցել` 5.3 մագնիտուդ հզորությամբ: Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 07.13-ին: Էպիկենտրոնը գտնվել է Անկարայից 43 կմ հեռավորության վրա, օջախը 10 կմ խորության վրա է եղել:

Այս երկրաշարժից 5 րոպե առաջ գրանցվել է ևս մեկ ցնցում` 5 մագնիտուդ հզորությամբ. այն գրանցվել է Մալաթիա արվարձանի մոտակայքում:

Related posts

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր․ Արարատ Միրզոյան

Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ

Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը