Կրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը դեկտեմբերին կգնա Պետերբուրգ՝ «Պուտինից էստաֆետը վերցնելու»

Մոսկվան ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը և ԵԱՏՄ գագաթնաժողովին,հատկապես, որ այդ կազմակերպություններից երկրորդի նախագահությունն անցնում է Հայաստանին. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Կարծում եմ, որ (Հայաստանի ներկայացուցիչները – խմբ.) կգան Սանկտ Պետերբուրգ, որտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների առաջնորդների ավանդական ոչ պաշտոնական հանդիպում և ԵվրԱզԷՍ-ի պաշտոնական հանդիպումը։ Ի դեպ, այս հանդիպմանը նախագահությունը մեզնից անցնում է Հայաստանին։ Ուստի կարծում եմ, որ Փաշինյանը կգա էստաֆետը Վլադիմիր Պուտինից վերցնելու»,- ասել է Ուշակովը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի ներկայացուցիչները կգա՞ն դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումներին։

Related posts

ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում

Արթուր Սարգսյանը հրաժարվեց պատասխանել պատգամավորների հարցերին. դահլիճը լքելուց առաջ հրմշտոց սկսվեց

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան