Կրեմլն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությանը

Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցի վերաբերյալ տրամագծորեն տարբեր են, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի համառորեն բացատրել իր իրավացիությունը:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ․ «Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ: Դա գաղտնիք չէ: Սա մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է, մենք համաձայն չենք նրանց հետ և համառորեն կշարունակենք բացատրել, որ մենք իրավացի ենք»։

Գերմանիայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել էր, որ Երևանն Ուկրաինայի հարցում Մոսկվայի դաշնակիցը չէ։

Related posts

Ծայրահեղ շոգը խափանել է ԱՄՆ-ի 250-ամյակի տոնակատարությունները մի քանի նահանգում

Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը

Գեղակերտում բացվեց «Խոյ» երիտասարդական տարածքը