Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Կրեմլը տագնապով է հետևում Հայաստանում ստեղծված իրավիճակին, բայց կատարվածը համարում է երկրի ներքին գործ, որը Կովկասում Ռուսաստանի Դաշնության կարևոր և մերձավոր դաշնակիցն է, այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք տագնապով ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացումը: Մենք դա համարում ենք բացառապես Հայաստանի ներքին գործ, որը Կովկասում մեր շատ կարևոր և մերձավոր դաշնակիցն է», – հինգշաբթի ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հինգշաբթի պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և զգուշացրել նրան իր ժողովրդի դեմ ուժ չկիրառել: Փաշինյանը հայտարարել է, որ զինված ուժերի հրաժարականի պահանջից հետո աշխատանքից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:

Դրանից մեկ օր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Փաշինյանի առաջարկով, աշխատանքից ազատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, որը, ըստ մամուլի հրապարակումների, ծաղրում էր «Իսկանդեր» համալիրների մասին կառավարության ղեկավարի խոսքերը:

Related posts

«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Թուրքիայի նախագահի ընտրությունը կանցկացվի 2028 թվականին. Էրդողան

Տաքսիներում օրենսդրական նորմի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն