Կրասնոդարի վրա անօդաչու սարքեր են հարձակվել

Կրասնոդարը մայիսի 26-ի գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Քաղաքի վրա գործել է հակաօդային պաշտպանության համակարգը, սակայն մեկ անօդաչու թռչող սարք պայթել է՝ բախվելով Մորսկայա փողոցում գտնվող գրասենյակային շենքին։

Օպերատիվ շտաբը հաստատել է քաղաքում տեղի ունեցած պայթյունը։ Դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների ծառայությունը հրդեհ չի հայտնաբերել, սակայն արձանագրել է տանիքի և պատուհանների վնաս:

Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը հայտնել է, որ պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Նա բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել:

Նախկինում ռուսական առողջարանային քաղաքն Ուկրաինայից հարձակման չէր ենթարկվել:

Related posts

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը

Հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա