Կրակոցներ Ստեփանակերտում. 36-ամյա տղամարդը բերման է ենթարկվել

Փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը ժամը 04:45-ի սահմաններում ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ալ. Մանուկյան փողոցում լսվել են ինքնաձիգից արձակված կրակոցի ձայներ:
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են՝ Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ժամին, իրենց տան պատուհանից կրակել է Ստեփանակերտ քաղաքի 36-ամյա բնակիչ Գ.Մ.-ն։
Վերջինս բերման է ենթարկվել Ստեփանակերտի ՔՈՎ, զենքը կամավոր հանձնել վարչության ծառայողներին, խոստովանել, որ գտնվել է հուզական ծանր ապրումների մեջ, անհավասարակշիռ վիճակում, քանի որ պատերազմից հետո իր եղբայրը մինչ օրս անհետ կորած է համարվում։
Ստուգմամբ զբաղվում է Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Related posts

Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ը կնվազի 2-5 աստիճանով

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Կայա Կալասին