Հանրապետության տարածքում հունիսի 29-ին կեսօրից հետո, 30-ին, հուլիսի 1-ին և 3-ին գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ին կեսօրից հետո, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 2-ի գիշերը, 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 29-ի և հուլիսի 2-ի երեկոյան, հուլիսի 3-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, հունիսի 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Հուլիսի 1-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։