Կտրուկ վատթարացել է N զորամասի պայմանագրային զինծառայողի ինքնազգացողությունը. նրա կյանքը փրկել չի հաջողվել

Օգոստոսի 14-ին, ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մանվել Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Related posts

Կայացավ Աշոտ Մխիթարյանի անվան 6-րդ հուշամրցաշարը

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Որպես նախարար՝ Արծվիկ Մինասյանը պարտավոր էր անել մի քայլ. ՀՀ գլխավոր դատախազն արձագանքեց պատգամավորին